Քաղաքական

08.04.2011 14:53


Գրող. «Մեր երկիրը գտնվում է իրոք շատ վտնագավոր մի եզրի, որովհետև խնդիրը ներքին քայքայումն է»

Գրող. «Մեր  երկիրը գտնվում է իրոք շատ վտնագավոր մի  եզրի, որովհետև  խնդիրը ներքին քայքայումն է»

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ գրող, հրապարակախոս, «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը հայտարարել է, թե մենք շատ մեծ խնդիր ունենք հայ գրականությունը Հայաստանի սահմաններից դուրս հանելու առումով։

–Սա լուրջ խնդիր է, և պետական մոտեցում է անհրաժեշտ, որը գոյություն չունի։ Եթե պետության ղեկավարներից մեկը (այդպիսի դեպք եղել է) ասում է, թե գրողներին ատում է, չի  սիրում, արդեն ամեն ինչ ակնհայտ է դառնում,–ասել է գրողը։

Հարցին, թե ո՞ւմ մասին է խոսքը, նա պատասխանել է, թե չի ցանկանում անունը  բարձրաձայնել։

Պատասխանելով «7օր»–ի հարցին, թե արդյոք ինքը համամի՞տ  է այն տեսակետին, որ այսօր երկրի իշխանությունն ու իրեն արմատական հռչակող ընդդիմությունը միմյանց դեմ պայքարում են ոչ թե հանուն ժողովրդի բարեկեցության, այլ հանուն իշխանության ու աթոռի՝ Բակուր  Կարապետյանն ասել է՝ իհրակե՝ համամիտ եմ։

–Այն մարդիկ, որոնք երկրի նախագահ են եղել՝ առաջին, երկրորդ,  երրորդ, ես բոլորի հետ էլ շատ մոտ  եմ եղել։ Ես չեմ ասում, թե անտեսել են ինձ. օրինակ՝ առաջին նախագահի ժամանակ  ինձ առաջարկել են բարձր դիրքրեր՝ մեծ աշխատավարձով և այլն, բայց ես չեմ գնացել, որովհետև գերադասեցի իմ  ազատությունը, որ ինձ չճնշեն։ Ես հետևյալ կերպ պատասխանեցի՝ ձեր շուրջը գողեր են, և ես չեմ կարող լինել  ձեր կողքին։ Իմ նմանին (ես ըմբոստ եմ) չէին ների՝ անմիջապես կվերացնեին։ Գիտեք, սպառնալիքներ էլի են եղել, որոշումներ են եղել սպանելու, բայց ռիսկ չեն արել, որովհետև իմ հետևում ժողովուրդն է,–ընդգծել  է նա։

Գնահատելով Հայաստանի ներքաղաքական կյանքը՝ Բակուր Կարապետյանն ասել է, թե  մեր  ամենամեծ խնդիրը բարոյականության անկումն է։

–Երբ ժողովուրդը կտրվում է իր  մշակույթից և գրականությունից, իսկ դա վերջին 20 տարիներին արդեն տեղի է ունեցել, ապա այդ ժողովուրդը  վտանգի  տակ է բարոյական իմաստով, իսկ բարոյականության կորստի  հետևանքը լինում է կոռուպցիա, բյուրոկրատիզմ, այս համատարած մենատիրությունը,–ասել  է նա։

Ըստ  Բակուր  Կարապետյանի՝ մարդ պետք է գիտակցի, որ համընդհանո՛ւր շահի մեջ է յուրաքանչյուրիս շահը։

–Այսօր կարելի է ասել, որ մեր  երկիրը գտնվում է իրոք շատ վտնագավոր մի  եզրի, որովհետև  խնդիրը ներքին քայքայումն է, որի առաջ մենք կանգնած ենք։ Եթե չգիտակցենք, չկարողանանք հասկանալ, ապա իրոք լուրջ խնդիրներ ենք ունենալու, որովհետև  ներսից է վտանգը, և այդ ներսի վտանգին, իհարկե, նպաստում են դրսի ուժերը։ Դրսի ուժերն անգամ իրենք էլ են ասում, որ կսպասեն, մինչև մենք ինքներս մեզ քայքայենք։ Մենք  լուրջ պետք է մտածենք և դուրս գանք այս վիճակից,–ընդգծել է նա։

Հարցին, թե ո՞րն է ելքը՝ արդյոք նոր ուժի ստեղծման կարիք կա՞, Բակուր Կարապետյանը պատասխանել է, թե այո՝ դրա անհրաժեշտությունը կա։

–Մադիկ պետք է ճիշտ գնահատեն իրավիճակը։ Հաճախ ասում են՝ իշխանությունն այսպես է անում, այնպես է անում։ Ես ասում եմ, որ իշխանությունը մեր հասարակության ընդհանուր մակարդակի արդյունքն է։ Ինչպիսին մենք կանք՝ արտահայտվում է իշխանության մեջ։ Ոչ թե մե՛նք ենք ընտրել այդ իշխանությանը, այլ  այն մեր արդյունքն է։ Ընտրություններին գնալով ու բյուլետեններ գցելով չէ, այլ մեր  ընդհանուր գիտակցությունով է։ Եթե այնտեղ կեղծվում  է, դա մեր արդյունքն է։ Մեր պատկերը սա է։ Իհարկե, կա պոտենցիալ, բայց դա դեռ չի օգտագործվում։ Նոր  ուժը շատ կարևոր է, բայց միայն դրանով չի որոշվում, անհարաժեշտ է բարոյականություն։ Ես գնահատում եմ նոր  ուժի գաղափարը։ Մեր  երիտասարդությունը, նույնիսկ մանկապարտեզներում ու դպրոցներում, լուրջ ներքին շարժման կարիք ունի, որ վաղը չլինի այնպես, ինչպես ասօր է։ Մենք  ներքին հնարավորոթյուններ շատ ունենք, որ տնտեսապես այսպես չապրենք։ Այդ պոտենցիալը կա, և ես հույսս չեմ կտրում, որովհետև  վաղվա օրը նրանք են,–ասել է նա։

Պատրաստեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը