Աշխարհ

30.07.2020 16:14


Հայերի դեմ բռնությունը Կալիֆոռնիայում տեղ չունի. ՀՀ հյուպատոսը՝ Գլենդեյլի ոստիկանապետին

Հայերի դեմ բռնությունը Կալիֆոռնիայում տեղ չունի. ՀՀ հյուպատոսը՝ Գլենդեյլի ոստիկանապետին

Հուլիսի 29-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Գլենդեյլ քաղաքի ոստիկանապետ Կառլ Պովիլայտիսի հետ։ Գլենդեյլի ոստիկանության շենքում կայացած հանդիպման ժամանակ նրանք քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Դեսպան Բայբուրդյանը ոստիկանապետ Պովիլայտիսին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից իրականացված շարունակական հարձակումների, ինչպես նաև ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում հայերի նկատմամբ ադրբեջանցիների գործադրած բռնությունների և վանդալիզմի մասին։ Գլխավոր հյուպատոսը նշել է, որ հայերի դեմ բռնությունը և վանդալիզմը չեն կարող տեղ գտնել մեր կյանքում ինչպես ամենուրեք, այնպես էլ՝ Կալիֆորնիայում։ Ոստիկանապետ Պովիլայտիսը նշել է, որ Գլենդեյլի բնակիչների անվտանգությունը ապահովելը առաջնահերթություն է ոստիկանության աշխատակիցների համար։

Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը