Աշխարհ

29.07.2020 21:25


Forbes-ը կազմել Է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանաիշը

Forbes-ը կազմել Է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանաիշը

Միացյալ Նհանգների Netflix կորպորացիայի արժեքը, որը հոսքային հաղորդումների ծառայություններ Է մատուցում, մեկ տարում աճել Է 72 տոկոսով և կազմել 26,7 միլիարդ դոլար: Այս գնահատումը բերված Է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշում, որը հուլիսի 28-ին հրապարակել Է Forbes հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցանկի առաջին հորիզոնականներում, ինչպես և մեկ տարի առաջ, տեղ են գրավել համապատասխանաբար հետևյալ բրենդները. Apple-ը՝ 241,2 միլիարդ դոլար արժեքով, Google-ը (207,5 միլիարդ դոլար), Microsoft-ը (162,9 միլիարդ դոլար), Amazon-ը (135,4 միլիարդ դոլար) և Facebook-ը (70,3 միլիարդ դոլար):

Անմիջապես գալիս են Coca-Cola-ն, Disney-ը, Samsung-ը, Louis Vuitton-ը և McDonald՚s-ը: Մեկ տարի առաջ առաջատարների տասնյակ Էր մտել նաև Toyota-ն, սակայն այս տարի, կորցնելով արժեքի 7 տոկոսը, այն զբաղեցրել Է 11-րդ տեղը: Louis Vuitton-ը, որն ավելի վաղ չԷր մտնում ամենաթակ բրենդների տասնյակը, թանկացել Է 20 տոկոսով՝ այդ կերպ զբաղեցնելով իններորդ հորիզոնականը:

Առաջատարների տասնյակից սոսկ Facebook-ն ու Samsung-ն են կորցել արժեքի համապատասխանաբար 21 և 5 տոկոսը, մնացած առևտրանիշերը դարձել են ավելի թանկ: Netflix-ը, որը մեկ տարում ցույց Է տվել 72 տոկոս ամենամեծ աճը, տեղ Է զբաղեցրել 26-րդ հորիզոնականում: Նաև արժեքն զգալիորեն ավելացրել են Chanel-ը (աճը 42 տոկոս), Amazon-ը (40 տոկոս), Microsoft-ը (30 տոկոս), Paypal-ը (24 տոկոս):

100 ամենաթանկ բրենդների ընդհանուր արժեքը կազմել Է 2,54 տրիլիոն դոլար: Դրանցից ավելի քան 50-ը պատկանում Է Միացյալ Նահանգների ընկերություններին, 10 բրենդը Գերանիայից Է, ինը՝ Ֆրանսիայից, Ճապոնիային և Շվեյցարիային բաժին են ընկնում համապատասխանաբար վեցը և հինգը: Ցանկում ամենից շատ ներկայացված են տեխնոլոգիական ընկերությունների մակնիշները. ցանկում դրանք 20-ն են: 14 բրենդ պատկանում Է ֆինանսական ծառայությունների ֆիրմաներին, 11-ը՝ ավոմոբիլային հատվածին, ութը՝ վաճառքների ոլորտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը