Աշխարհ

23.07.2020 09:20


«Ռոմա»-ն հաղթեց «Սպալ»-ին խոշոր հաշվով. Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

«Ռոմա»-ն հաղթեց «Սպալ»-ին խոշոր հաշվով. Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Սպալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային ակումբն առավելության հասավ գերխոշոր հաշվով` 1:6: «Ռոմա»-ի կազմում աչքի ընկան Կալինիչը, Կառլես Պերես, Բրունու Պերես (դուբլ) Կոլարովը, Զանիոլոն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում, քանի որ գլխավոր մարզիչը հայ կիսապաշտպանին հանգստանալու հնարավորություն էր տվել:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում նորից 5-րդն է և ունի 61 միավոր: Իտալիայի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց երեք տուր:

Այս խորագրի վերջին նյութերը