Աշխարհ

22.07.2020 20:50


Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարության կողմից հրապարակված տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների խորացմանը, այդ թվում՝ տնտեսության և զբոսաշրջության խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։

Էրդողանն ու Մերկելը անդրադարձել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող պայքարին, ինչպես նաև՝ համավարակի ավարտից հետո երկկողմ համագործակցության հեռանկարներին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը