Քաղաքական

22.07.2020 15:02


Հայ զինվորականները Ռուսաստան կմեկնեն` մասնակցելու «Բանակ-2020»-ին

Հայ զինվորականները Ռուսաստան կմեկնեն` մասնակցելու «Բանակ-2020»-ին

Հայաստանից զինծառայողները կմասնակցեն «Բանակային միջազգային խաղերին», որոնք կանցկացվեն օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը։ Sputnik–ի թղթակցին տեղեկությունը հայտնեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը։

«Հայ զինվորականները հաստատ կմասնակցեն «Բանակ-2020»–ին։ Ոչ բոլոր ձևերում, բայց կմասնակցեն»,-ասացին դիվանագիտական ներկայացուցչությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ «Բանակ-2020» ֆորումն ու «Բանակային միջազգային խաղերը» համավարակի պատճառով չեն չեղարկվի։

ՌԴ ՊՆ կից հանրային խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Կանշինի խոսքով` այս տարի խաղերին կմասնակցեն 190 զինվորական թիմեր` 28 երկրներից։ Մեկ տարի առաջ մրցումներին մասնակցել էին 223 թիմ 39 պետությունից, այդ թվում` Ղազախստանից, Չինաստանից, Ուզբեկստանից։

Մրցումներն անցկացվում էին 10 երկրի տարածքներում, այդ թվում` Հայաստանի Դիլիջան քաղաքում։ 2019 թվականին հանրապետությունը երկրորդ անգամ հանդես եկավ որպես Խաղերի կազմակերպիչ և անցկացրեց «Խաղաղության մարտիկ» մրցույթը։

2019 թվականին հայ զինվորականները մասնակցեցին 13 մրցման, որոնց թվում էր նաև ամենադիտարժան «Տանկային բիաթլոնը»։ Այն ժամանակ մեր թիմը «Խաղաղության մարտիկ» մրցույթում (մարտական պատրաստվածությունն ու ինտելեկտուալ զարգացումը ստուգող մրցույթ) գրավեց առաջին տեղը, իսկ «Իրավապահներ» մրցույթում` երրորդը (ռազմական ոստիկանության մրցումներ)։

2020 թվականին «Բանակային միջազգային խաղերը» կանցկացվեն 6-րդ անգամ, որի շրջանակում կկազմակերպվի 30 մրցույթ։

Այս խորագրի վերջին նյութերը