Քաղաքական

21.07.2020 11:26


Թորոսյանի թիրախներից մեկն էլ Հայաստանի ուռուցքաբանությունն է․ «Իրավունք»

Թորոսյանի թիրախներից մեկն էլ Հայաստանի ուռուցքաբանությունն է․ «Իրավունք»

Հայտնի դարձավ, որ ևս մեկ բուժհաստատություն, այն էլ՝ նեղ մասնագիտական ուղղվածության, փակվելու է ստանդարտ դարձած՝ օպտիմալացման անվան տակ։

Այսինքն՝ այն նույն ժամանակահատվածում, երբ Առողջապահության նախարարարությունն աղմկում է, թե երկրի հիվանդանոցային հզորությունները խիստ անբավարար են, ավելին, փորձում է այդ պատրվակի անվան տակ, օգտվելով արտակարգ դրության այսքան երանելի առավելություններից, իրենով անել նաև մասնավոր կլինիկաները, կողքից աննկատ այդ նույն հիվանդանոցները շարունակում են փակել։

Խոսքն այս անգամ Գրումրու ուռուցքաբանական դիսպանսերի մասին է։

Առողջապահական մի այնպիսի ուղղվածության, որն ամենամահաբերներից է, ընդ որում՝ անգամ պաշտոնական վիճակագրությունն է այստեղ արձանագրում մահացության աճ։

Իսկ ահա Թորոսյան Արսեն կոչվածը, որը, չմոռանանք, դեռ անձնական պատասխանատվություն է կրելու կորոնավիրուսից ՀՀ 859 քաղաքացու մահվան համար, այա հասպես էլ «պայքարում» է կորոնավիրուսի դեմ՝ բուժհաստատությունները փակելով։

Պատճառաբանությունը նույնն է՝ 2019թ․ ապրիլին Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Քաղցկեղի հետազոտման միջազգային հետազոտության մասնագետները և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ եղել են հիվանդանոցում, կատարել ուսումնասիրություններ և տվել են անբավարար գնահատական։

Իսկ ահա Ուռուցքաբանական դիսպանսերի տնօրեն Վալերիկ Շիրինյանը հայտնել է, որ այդ «անբավարար» ասվածը շենքային պայմաններն են։

Այսինքն, Արսենի այդքան սիրած ԱՀԿ-ից եկել են, ասել են այսինչ հին շենք է, ու Թորոսյանը որոշել է փակել։

Իսկ պատկերն ավելի ռեալ հասկանալու համար համակարգի մեր աղբյուրը հուշեց, որ պետք է իրավիճակին ավելի ընդլայնական նայել։

Այսինքն, թե կոնկրետ ի՞նչն է Թորոսյանը «օպտիմալացնում»։ Նախ՝ նեղ մասնագիտական բուժհաստատությունները, թևեւ դրանք ուղղված են ամենամահացու և դրսում թանկարժեք բուժում պահանջող հիվանդությունների բուժմանը։

«Այսինքն դրանք փակելուց հետո մեր քաղաքացիներին կմնա կա՛մ մնալ առանց բուժման՝ դրա հետևանքներն աչքի առաջ ունենալով, կա՛մ մեկնել արտերկիր, որի հնարավորությունը մի քանիսն ունեն»,-ասաց աղբյուրը։

Հաջորդ թիրախը ծննդատներն են։ «Ծնելիության անկում և մահացության աճ»,-պատկերն ամբողջացրեց աղբյուրը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը