Աշխարհ

20.07.2020 18:26


Մխիթարյանն «Ինտերի» հետ խաղում իր գոլը նվիրել է Հայաստանին

Մխիթարյանն «Ինտերի» հետ խաղում իր գոլը նվիրել է Հայաստանին

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի հերթական տուրի՝ «Ինտերի» հետ խաղում խփած իր գոլը նվիրել է Հայաստանին.

«Իմ գոլը … իմ երկրի համար»,-գրել է Մխիթարյանը Facebook-ի Storys բաժնում:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Մխիթարյանը գրառում էր կատարել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին կատարվող իրադարձություններին.

«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:

Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին»,-գրել էր Մխիթարյանը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը