Աշխարհ

20.07.2020 15:30


Ադրբեջանում ՈՒԱԶ-ի վթարի հետևանքով սահմանապահ ծառայության գնդապետ է մահացել

Ադրբեջանում ՈՒԱԶ-ի վթարի հետևանքով սահմանապահ ծառայության գնդապետ է մահացել

Ադրբեջանի Ղուբայի շրջանում «Խուդաթ» ծառայության սահմանապահ զորամասի մոտ ՈՒԱԶ մակնիշի զինվորական ավտոմեքենայի վթարի հետևանքով սահմանապահ ծառայության գնդապետ է զոհվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությանը:

Ծառայությունը հայտնում է, որ վթարի հետևանքով մահացել է զորամասի շտաբի պետ, գնդապետ Միրզոև Շահին Իբրահիմ օղլուն:

Այլ զինծառայողներ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը