Քաղաքական

14.07.2020 19:34


ՀՀ զինված ուժերի խոցած ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ-ն շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժե (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերի խոցած ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ-ն շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժե (տեսանյութ)

Razm.info-ն գրում է․ Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ զինված ուժերն այսօր խոցել են ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ։ Խոցման տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ «Զինուժ Մեդիա» պաշտոնական YouTube ալիքում:

Նշենք, որ սա շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, մարտավարական խոշոր անօդաչու սարք է, ընդ որում՝ այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է:

Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռին։ Սա կարող է վկայել, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի ներգրավված է նաև ՊՍԾ-ն:

Արբանյակային լուսանկարում ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ-ն է՝ Սանղաչալի ավիաբազայի թռիչքուղու վրա:

Այս խորագրի վերջին նյութերը