Լրահոս

14.07.2020 17:23


Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք

Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք

Հուլիսի 14-ին, ժամը 13։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

Օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին։ Այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը