Լրահոս

14.07.2020 17:45


Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու նպատակով Սպիտակի համայնքային ոստիկանները հուլիսի 10-ին Սպիտակ-Գյումրի ճանապարհի սկզբնամասին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա։ Այն բարձված էր մոտ 3 խմ փայտանյութով։ 28-ամյա վարորդը, որը Դիլիջանի բնակիչ է, բեռի օրինականության վերաբերյալ ցույց է տվել փայտանյութի քանակին չհամապատասխանող փաստաթուղթ։

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Հանգամանքները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը