Լրահոս

14.07.2020 14:32


Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է քարերին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է քարերին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին՝ Ջրվեժի կամրջի հարևանությամբ, Արարատի մարզի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Ս-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հայկ Ս-ն, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Արթուր Ժ-ն, Լոռու մարզի բնակիչ՝ 19-ամյա Տարոն Մ-ն և Տավուշի մարզի բնակիչ՝ 16-ամյա Ն. Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները։

Փաստի առթիվ Ա. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը