Լրահոս

14.07.2020 10:47


Հրդեհը բռնկվել է Վերին Սասնաշեն գյուղի տներից մեկի անասնագոմում․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հրդեհը բռնկվել է Վերին Սասնաշեն գյուղի տներից մեկի անասնագոմում․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հուլիսի 13-ին, ժամը 16։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Սասնաշեն գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Սասնաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկին օժանդակ շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել` 19:46-ին: Այրվել են օժանդակ շինությունում պահեստավորած 100 հակ անասնակեր և տանիքի փայտյա կառուցատարրեր՝ մոտ 20 քմ։

Այս խորագրի վերջին նյութերը