Լրահոս

11.07.2020 10:40


ՀՀ ՊՆ N զորամասի 36-ամյա սպան Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին «Mercedes»-ով բախվել է էլեկտրասյանը

ՀՀ ՊՆ N զորամասի 36-ամյա սպան Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին «Mercedes»-ով բախվել է էլեկտրասյանը

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Գոռ Հ-ն իր վարած Mercedes ավտոմեքենայով Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանց գնալուց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գոռ Հ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով սպա է։

Այս խորագրի վերջին նյութերը