Լրահոս

10.07.2020 18:30


Գլխավոր դատախազի տեղակալը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից

Գլխավոր դատախազի տեղակալը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Արմեն Հարությունյանը աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն»,-ասաց Խաչատրյանը։

2015 թվականի հունվարի 13-ից Արմեն Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր:

Այս խորագրի վերջին նյութերը