Աշխարհ

10.07.2020 15:18


Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչպես է օրը սկսում է հայկական ձևով (լուսանկար)

Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչպես է օրը սկսում է հայկական ձևով (լուսանկար)

Թեև գործարար, Reddit և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ում է մեծացել, ցանկացած հարմար իրավիճակում հիշեցնում է իր հայկական արմատների մասին։ Ալեքսիսը լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է սկսվում իր աշխատանքային օրը։ Կադրում երևում է հայկական սուրճը, որը գործարարը վայելում է՝ հիանալով հայկական ավանդական գորգով։

Ավելի վաղ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն արդեն իսկ ցույց է տվել իր աշխատավայրը, ուր հայկական գորգ է փռված։ «Մեծ վարպետություն, որը հավերժ է։ Ես օպտիմալացրել եմ իմ աշխատանքային տարածքը, որպեսզի այն շրջապատեն նվիրվածության հիշեցումները, որոնք անհրաժեշտ են մշակութային ժառանգության պահպանման համար։ Սա հայկական ավանդական գորգ է՝ հպարտությամբ ու բոլոր ավանդույթներով»,- լուսանկարը մակագրել էր Ալեքսիսը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը