Քաղաքական

10.07.2020 14:21


6 մլն դրամ աշխատավարձ, 1 տարում 323 մլն դրամ արժողությամբ 2 բնակարանի համասեփականատեր ու այլ անշարժ գույքեր. ապօրինի ծագմամբ գույքի գործերով դատախազ ընտրված Ս․ Գալյանի ամուսնու հայտարարագիրը

6 մլն դրամ աշխատավարձ, 1 տարում 323 մլն դրամ արժողությամբ 2 բնակարանի համասեփականատեր ու այլ անշարժ գույքեր. ապօրինի ծագմամբ գույքի գործերով դատախազ ընտրված Ս․ Գալյանի ամուսնու հայտարարագիրը

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացված մրցույթում հաղթել է Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, ով ընտրվել է և ութշաբաթյա վերապատրաստումից հետո։ Նա նշանակվելու է գլխավոր դատախազի տեղակալ՝ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործերով:

Նշենք, նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ բարեվարքության կանոններ էր մշակել, որը նույնպես պետք է համապատասխաներ մրցույթի պահանջներին:

Ինչևէ, Tert.am-ին, անցկացվող մրցույթին զուգահեռ տեղեկություններ էին հասնում, որ Սրբուհի Գալյանը ամուսինը՝ Պետրոս Մկրյանը մեծահարուստ է, հատկապես անշարժ գույքերի թիվը հասնում է մեկ տասնյակի:

Տիկին Գալյանի ամուսնու տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 6 մլն դրամ, սակայն միայն 2019-ին համատեղ սեփականությամբ ձեռք է բերել երկու բնակարան Երևանի կենտրոնում, որոնցից մեկի արժեքը կազմում է 206 մլն դրամ, մյուսինը՝ 117 մլն դրամ:

Որպես պաշտոնատար անձի ամուսին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իր ներկայացրած հայտարարագրում Պետրոս Մկրյանը հայտարարագրել է բնակարան, ավտոտնակ և հողամաս Կենտրոնում, որոնց միանձնյա սեփականատերն է, մեկ բնակարանի համատեղ սեփականատեր էլ է՝ կրկին Կենտրոն համայնքում: Թե երբ են կատարվել այս գնումները, թվականները հայտարարագրում նշված չէ:Բայց բոլորը գնումներ են:

2019-ին Սրբուհի Գալյանի ամուսինը Վերին Անտառային փողոցում երկու բնակարանի համատեղ սեփականատեր է դարձել, երկու բնակարան են գնել, որոնցից մեկի արժեքը 206 մլն դրամ է, մյուսի արժեքը՝ 117 մլն դրամ:

Հանձնած և ստացած փոխառությունների թիվը կազմում է 800 մլն դրամ՝ տարվա սկզբին, տարվա ավարտին կազմել է 422 մլն դրամ: Բանկային հաշիվներին դրամական միջոցները կազմում են 19 հազար դրամ ու 120 հզր դոլար: Կանխիկ ունի 2000 դոլար և 2 մլն 400 հզր դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը