Լրահոս

09.07.2020 14:56


Մեկնարկել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով դատական նիստը (տեսանյութ)

Մեկնարկել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով դատական նիստը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ մեկնարկեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը։

Նախատեսվում է, որ այս նիստին քննարկվելու է Արա Բաբլոյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը։ Նշենք, որ փաստաբան Արամ Վարդևանյանը մայիսի 13-ին միջնորդություն է ներկայացրել Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Հիշեցնենք, որ այս քրեական գործով որպես մեղադրյալ են անցնում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Իսկ Արսեն Բաբայանը 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը