Լրահոս

08.07.2020 12:00


Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106» և «Mercedes E230» ակնիշների ավտոմեքենաները․ կան զոհեր և տուժածնոր

Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106» և «Mercedes E230» ակնիշների ավտոմեքենաները․ կան զոհեր և տուժածնոր

Հուլիսի 8-ին, ժամը 05։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Արթուր Հ․, ծնված 1980 թ․) և «Mercedes E230» (վարորդ՝ Ռազմիկ Գ․, ծնված 1963 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ռազմիկ Գ․-ն տեղում մահացել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E230» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արմենուհի Գ․-ն (ծնված 1965 թ․) և Սոֆիկ Գ․-ն (ծնված 1966 թ․) հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ․ Արմենուհի Գ․-ն ճանապարհին մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դին մոտեցրել շտապօգնության մեքենային։

Այս խորագրի վերջին նյութերը