Լրահոս

07.07.2020 09:34


Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն ու պոկել բարձրավոլտ էլեկտրալարերը

Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն ու պոկել բարձրավոլտ էլեկտրալարերը

Հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, պոկվել են նաև բարձրավոլտ էլեկտրալարերը:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը