Աշխարհ

05.07.2020 15:30


Քանյե Վեսթը հայտարարել է 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին

Քանյե Վեսթը հայտարարել է 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին

Հայտնի ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Վեսթը ԱՄՆ անկախության օրը՝ հուլիսի 4-ին հայտարարել է 2020թ․ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն դեռևս հստակ չէ, արդյոք երաժիշտը ձեռնամուխ է եղել քվեաթերթիկներում հայտնվելու աշխատանքին, թե ոչ։

«Այժմ մենք պետք է գիտակցենք Ամերիկայի խոստումը՝ վստահեով Աստծուն, միավորելով մեր տեսլականը և կառուցելով մեր ապագան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրել է Վեսթը, հավելելով,- «Ես առաջադրվում եմ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու»։

«Թվիթեր» սոցիալական ցանցում արված գրառմանը պատասխանել է Քիմ Քարդաշյանը՝ ԱՄՆ դրոշի նկարով։

Նախագահական ընտրություններից 4 ամիս առաջ արված այս հայտարարության վերաբերյալ դեռևս հստակություն չկա։ Հայտնի չէ, արդյո՞ք անվանի կատարողի անունը կհայտնվի քվեաթերթիկներում, թե ոչ։ Որպես նախագահի անկախ թեկնածու՝ Վեսթը ընտրություններին մասնակցելու հնարավորություն դեռևս ունի։

Այս խորագրի վերջին նյութերը