Կարծիք

03.07.2020 20:52


Նիկոլ Փաշինյանը վախենում է հայելուց

Նիկոլ Փաշինյանը վախենում է հայելուց

Մասնագետները պնդում են, որ հոգեկան շեղման տեսակ կա, որի դեպքում հիվանդը վախենում է նայել հայելուն։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Սեփական «ես»–ի հետ անհաշտ լինելուց մինչև պաթոլոգիկ վախն իրականությունից։ Սա իմիջայլոց։

Հիմա բուն թեմայի մասին։

Ոստիկաններն այսօր, «պատահական զուգադիպությամբ» այցելել էին «5–րդ ալիք» և «Արմնյուզ» հեռուստաընկերություններ։ Վարչական վարույթ բացելու և տուգանելու համար։

Սրանք այն հեռուստաընկերություններն են, որոնք կառավարության վերահսկողության տակ չեն, չեն հովանավորվում արևմտաթուրքական հիմնադրամներից և հայելու պես ցույց են տալիս մեր կյանքի ոչ թավշյա կողմերը։ Դա դուր չի գալիս Փաշինյանին։ Ըստ ամենայնի՝ նա վախենում է հայելուն նայել։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը