Լրահոս

02.07.2020 13:27


Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Opel-ը. BMW-ն մխրճվել է գազատար խողովակների մեջ

Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Opel-ը. BMW-ն մխրճվել է գազատար խողովակների մեջ

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Մասիս գյուղի վարչական տարածքում՝ կենտրոնական փողոցում, բախվել են 28-ամյա Ա․ Հովհաննիսյանի վարած BMW X5 մակնիշի և 32-ամյա Հ․ Պողոսյանի վրաած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով BMW X5-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյանը, մի քանի հենասյուներ տապալել ու մխրճվել գազատար խողովակների մեջ:

Ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արտաշատի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, ովքեր աշխատանքներ են ձեռնարկում տեղում խնդիրը լուծելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը