Աշխարհ

15.06.2020 11:49


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

Մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 879 դեպք:

Ապաքինվել է ևս մեկ պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 704:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2795 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 252-ը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը