Աշխարհ

05.06.2020 21:48


Վիետնամում 5-աստղանի հյուրանոց է բացվել, որը և՛ արտաքինից, և՛ ներսից 24 կարատանոց ոսկով է պատված (լուսանկարներ)

Վիետնամում 5-աստղանի հյուրանոց է բացվել, որը և՛ արտաքինից, և՛ ներսից 24 կարատանոց ոսկով է պատված (լուսանկարներ)

Վիետնամի մայրաքաղաքում 5-աստղանի հյուրանոց է բացվել, որի և՛ դրսի, և՛ ներսի որոշ հատվածներ ոսկով են պատված, հայտնի է դառնում շենքի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Dolce Hanoi Golden Lake անունը կրող հյուրանոցը 25 հարկ է զբաղեցնում և մայրաքաղաք Հանոյի կենտրոնում է գտնվում։ Հյուրանոցի ներսի դռները, պատերը, առաստաղը, ինտերիերի այլ տարրեր, ինչպես նաև ճակատային հատվածի որոշ մաս 24 կարատանոց ոսկով է պատված։

Հայտնի է, որ հյուրանոցի շինարարության համար 10 տարի է պահանջվել։ Դրանում ընդհանուր 342 համար կա, որոնցից շատերում կահույքը, լոգարանները և անգամ զուգարանակոնքերը ոսկեզօծ են։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը