Աշխարհ

04.06.2020 13:34


Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է տարրական դասարանների աշակերտների վրա. կա առնվազն 40 վիրավոր

Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է տարրական դասարանների աշակերտների վրա. կա առնվազն 40 վիրավոր

Չինաստանի հարավային Գուանսի Չժոունի ինքնավար շրջանում տղամարդը դանակով հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների և աշխատակիցների վրա, ինչի հետևանքով առնվազն 40 մարդ է տուժել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հարձակումը տեղի է ունեցել հունիսի 4-ին՝ քաղաքի տարրական դպրոցներից մեկում: Միջադեպի հետևանքով դպրոցի տնօրենը, անվտանգության ծառայողը և մի աշակերտ գտնվում են ծանր վիճակում:

Նշվում է, որ հարձակվողը եղել է Լի ազգանունով 50-ամյա մի տղամարդ: Նրան ձերբակալել են, հարձակման պատճառները դեռևս անհայտ են:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը