Լրահոս

02.06.2020 14:32


Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Հիշեցնենք, որ մինչ այժմ Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 46 դեպք: 26 քաղաքացի առողջացել է, մահվան դեպքեր չեն գրանցվել:

Ընդհանուր առմամբ՝ թեստավորվել է 926 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը