Լրահոս

02.06.2020 13:40


Վանաձորում՝ Սանկտ Պետերբուրգ փողոցում, հայտնաբերվել է 55-60 տարեկան անձը չպարզված տղամարդու դի

Վանաձորում՝ Սանկտ Պետերբուրգ փողոցում, հայտնաբերվել է 55-60 տարեկան անձը չպարզված տղամարդու դի

Այսօր՝ հունիսի 2-ին, Լոռու մարզում, ժամը 07:15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նախնական տեղեկություններով՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը