Լրահոս

02.06.2020 12:37


Շիրակի մարզում 28–ամյա վարորդը BMW X5-ով դաշտամիջյան ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր

Շիրակի մարզում 28–ամյա վարորդը BMW X5-ով դաշտամիջյան ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գ․ Պառավյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Արթիկ քաղաքից դեպի Անտառաշերտ տանող դաշտային ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գ. Պառավյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը