Լրահոս

31.05.2020 11:58


Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ուղարկված 39 փորձանմուշից 2-ի պատասխանը դրական էր։

Նոր կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները Շահումյանի շրջանում բռնկման օջախի շփման շրջանակից են:

Առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 40 քաղաքացի, որից 26-ն արդեն բուժվել են, 14-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 81 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 863 է:

Այս խորագրի վերջին նյութերը