Լրահոս

30.05.2020 11:40


Մանրամասներ Կոտայքի մարզում տեղի ունեցած «Opel»-ի և խճաքարով բարձված «КамАЗ»-ի բախումից. «КамАЗ»-ը կողաշրջվել էր (տեսանյութ)

Մանրամասներ Կոտայքի մարզում տեղի ունեցած «Opel»-ի և խճաքարով բարձված «КамАЗ»-ի բախումից. «КамАЗ»-ը կողաշրջվել էր (տեսանյութ)

Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է մայիսի 24-ին Կոտայքի մարզում տեղի ունեցել «Opel»-ի և խճաքարով բարձված «КамАЗ»-ի բախումը, ինչի հետևանքով «КамАЗ»-ը կողաշրջվել էր:

Մայիսի 24-ին ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Ջրվեժ-Գետարգել գյուղամիջյան ճանապարհի Առինջ գյուղի վարչական տարածքում բախվել էին «КамАЗ» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկային:

Դեպքի վայր էր ժամանել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն էին ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել էին հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենք վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ չեն ստացել:

Ժամանել էին ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը