Քաղաքական

19.05.2020 15:33


Ռոբերտ Քոչարյանի գործով մարդկանց մահվան հարցը չի քննարկվում նույնիսկ անուղղակիորեն․ փաստաբան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի գործով մարդկանց մահվան հարցը չի քննարկվում նույնիսկ անուղղակիորեն․ փաստաբան (տեսանյութ)

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մարդկանց մահվան հարցը չի քննարկվում նույնիսկ անուղղակիորեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում դատավոր Աննա Դանիբեկյանի ղեկավարության ներքո, ինչը դժվար է արդարադատության անվանել:

«Դա իրավական ցինիզմ է: Եթե տեսնեիք, թե ինչ է գրված անձնական միջնորդության մասով: Կարելի է ասել՝ ոչինչ գրված չէ: Դա հրապարակվել է Դատալեքսում: Դատական ակտի 92 էջ, որը մասնակիորեն կապ ունի իրավունքի հետ: Մնացածը իրավունքի հետ կապ չունի»,-նշեց փաստաբանը:

Մեկնաբանելով գործընթացը ձգձգելու փորձերի մեջ մեղադրանքներ՝ փաստաբանը հիշեցրեց, որ դատավարությունն ընթանում է 2019-ի մայիսից: «Գործը բացառիկ է. նիստի 3 ամիս չի անցկացվել «գործը Դավիթ Գրիգորյանից խլելու» օպերացիայի պատճառով: Ապա 3 ամիս բացակայեց դատավոր Աննա Դանիբեկյանը: Հարցեր կարելի է ուղղել ԲԴԽ-ին և դատարանի ղեկավարին: Դատարանի որոշումը հստակ ցույց է տալիս՝ ինչու»,-նշեց Արամ Վարդևանյանը:

Նա նշեց, որ գործի 600 հատորից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությանը ներկայացվել է միայն 76-ը: «Մնացածը ինչո՞ւ չեն ներկայացվել: Կարծում եմ՝ չեն ներկայացվել, որպեսզի մենք չտեսնենք բացթողումներն ու խախտումներ՝ կապված մարդկանց մահվան հետ: Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ: Հայտարարեցին, որ սպանությունը բացահայտնվել է: Նույնիսկ չկարողացան երկարաձգել ձերբակալությունը: Փորձագետը բառացիորեն մի քանի օրում հերքեց Պետրոսյանի մասնակցությունը: Պարկուճների մասով: Դա փորձագիտական ոլորտ է: Դրանք հիմք չեն կարող հանդիսանալ գործը բացահայտելու կամ չբացահայտելու համար: Պատկերացրեք սպանություն կենցաղային հողի վրա: Սպանողը հավաքել է պարկուճները: Եվ ի՞նչ՝ գործը արդեն բացահայտվա՞ծ է»,-ասաց փաստաբանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը