Քաղաքական

16.05.2020 13:48


Կովկասյան ընձառյուծի վերադարձը Տավուշի մարզ չափազանց ուրախ փաստ է. վարչապետի 85-րդ փաստը ընձառյուծի մասին էր (տեսանյութ)

Կովկասյան ընձառյուծի վերադարձը Տավուշի մարզ չափազանց ուրախ փաստ է. վարչապետի 85-րդ փաստը ընձառյուծի մասին էր (տեսանյութ)

ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսին շարունակում է ներկայացնել «100 փաստ նոր Հայաստանի մասին» 4-րդ զեկույցը: Վարչապետի նշած 85-րդ փաստը կովկասյան ընձառյուծի՝ Տավուշի մարզ վերադառնալուն էր նվիրված:

«2019 թվականին Հայաստանում ապօրինի անտառահատման և որսագողության դեպքերը ակնհայտ նվազել են, որի արդյունքում մարդկանց և տեխնիկայի մուտքն անտառներ ավելի հազվադեպ է դարձել, որն էլ բերել է կենդանիների կերային բազայի մեծացման: Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում կովկասյան ընձառյուծի հայտնվելը կարող է արդյունք լինել թվարկված դրական գործոնների և կերային շղթաների վերականգնման: Այդպիսով՝ կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ»,- ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ կենդանուն վերջին անգամ այնտեղ տեսել են 1970-ական թվականներին: Նա շեշտեց՝ Տավուշը դարձավ թվով 4-րդ մարզը, որտեղ ընձառյուծ է բնակվում: «Ես սա շատ կարևոր եմ համարում: Ընձառյուծի ներկայությունը ինքնին շատ գեղեցիկ փաստ լինելով՝ մի քանի բանի մասին է վկայում, նշանակում է, որ ընձառյուծն այդտեղ կարող է սնվել, ինքը գիշատիչ է, իսկ գիշատիչը սնվում է եղնիկով, վայրի խոզով և տարբեր այլ կենդանիներով, իսկ մի ժամանակ կար, որ արձանագրում էինք՝ Հայաստանի անտառներում կենդանի չի մնացել, եղնիկ չի մնացել, որովհետև որսագողություն էր տեղի ունենում, շուկաներում վաճառվում էր միսը: Այս տրամաբանությամբ՝ սա վկայում է, որ մեր անտառներում, կենդանական կերային բուրգը վերկանգնված է լիարժեք»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ վարկած կա՝ Տավուշի մարզում հայտնված ընձառյուծը, Վայոց Ձորի ընձառյուծն է. «բայց սրանով ոչինչ չի փոխվում, որովհետև այդ կենդանիները շատ մեծ արեալ ունեն, շատ հնարավոր է, որ այնտեղ մրցակից է հայնտվել, իրեն այդ արեալից արտամղել է, նա իր համար նոր տարածք է գտել, այնպես, որ սա չափազանց ուրախ փաստ է»,- ասաց նա:

Փաստ 86-ով վարչապետը նշեց, որ 2019 թվականի ընթացքում 160 հա-ի վրա տնկվել է մոտ 500 հազար ծառ, փաստ համար 87-ով տեղեկացրեց, որ առևտրի իրականցման վայրերում, համաձայն ընդունված որոշումների, այդ թվում՝ շրջիկ առևտրի կենտրոններում արգելվելու է մինչև 50 միկրոն հարստությամբ պոլիէթիլային պարկերի վաճառքն ու իրացումը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը