Լրահոս

16.05.2020 12:50


Արագածոտնի մարզում «Յունիբանկ» ՓԲԸ-ի 26-ամյա վարկային մասնագետը Mercedes-ով բախվել է BMW X5-ին, այնուհետև վրաերթի ենթարկել 29-ամյա հետիոտնին. կա վիրավոր

Արագածոտնի մարզում «Յունիբանկ» ՓԲԸ-ի 26-ամյա վարկային մասնագետը Mercedes-ով բախվել է BMW X5-ին, այնուհետև վրաերթի ենթարկել 29-ամյա հետիոտնին. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Գ-ն իր վարած Mercedes մակնիշի 27 DD 722 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել է Բյուրական գյուղի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Ս-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող BMW X5 մակնիշի 35 FՏ 178 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Գոռ Գ-ն վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Բյուրական գյուղի բնակիչ, 29-ամյա Սերյոժա Մ-ին։

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mеrcedes-ի վարորդն աշխատում է «Յունիբանկ» ՓԲԸ Աշտարակի մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը