Քաղաքական

16.05.2020 12:25


Վերջերս վաճառել եմ ինձ պատկանող «Հյունդայի» ավտոմեքենան և գոյացած գումարը՝ որպես ավանդ, դրամով պահում եմ բանկում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վերջերս վաճառել եմ ինձ պատկանող «Հյունդայի» ավտոմեքենան և գոյացած գումարը՝ որպես ավանդ, դրամով պահում եմ բանկում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաճառել է իրեն պատկանող «Հյունդայի» մեքենան և գոյացած գումարը՝ որպես ավանդ, պահում է բանկում: Այս մասին վարչապետը հայտնեց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, երբ ներկայացնում էր «100 փաստ նոր Հայաստանի մասին» 4-րդ զեկույցը:

«Վերջին երկու տարիներին բանկային համակարգում դոլարիզացիայի մակարդակի նվազման միտումներ են նկատվում 2019-ին առևտրային բանկերի տրամարդված դոլարիզացիայի մակարդակը կազմել է 53 տոկոս, նախորդ տարվա 59,5 տոկոսի փոխարեն, ավանդների դոլարիզացման մակարդակը 2019 թվականին կազմել է 59,3 տոկոս, նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն»,-նշեց վարչապետը և հույս հայտնեց, որ դա նշանակում է, որ մեր հայրենակիցները ավելի ու ավելի շատ են վստահում դրամին և նախընտրում են իրենց ավանդները դրամով պահել, նաև վարկերը դրամով վերցնել:

«Ես էլ նույն կերպ եմ վարվում: Օրինակ՝ վերջերս իմ ավտոմեքենան՝ «Հյունդային», վաճառեցի և դրանից գոյացած գումարը՝ որպես ավանդ, դրամով պահում եմ բանկում, կարծում եմ, որ մեր ազգային դրամին պետք է այդպիսի վստահությամբ վերաբերվենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը