Լրահոս

16.05.2020 12:20


Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են Opel-ները. կան վիրավորներ (տեսանյութ)

Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են Opel-ները. կան վիրավորներ (տեսանյութ)

Երեկ՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են 29-ամյա Սարո Մանուկյանի վարած Opel Astra մակնիշի 77 PR 787 համարանիշի և 36-ամյա Էդգար Աբրամյանի վարած Opel Vectra մակնիշի 30 OՏ 871 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը