Աշխարհ

14.05.2020 20:48


Թուրքիայի Արդվին նահանգում ոստիկաններն ընկել են արջի ետևից (տեսանյութ)

Թուրքիայի Արդվին նահանգում ոստիկաններն ընկել են արջի ետևից (տեսանյութ)

Թուրքիայի մերձսևծովյան Արդվին նահանգի Հոպա քաղաքի փողոցներում արջ է հայտնվել։ Քաղաքի տարբեր մասերում տեղակայված անվտանգության տեսախցիկները ֆիքսել են արջին։

Ենթադրվում է, որ Հոպա քաղաքի մերձակայքում գտնվող անտառում արջերը արթնացել են ձմռան խոր քնից և սոված են։

Արջին բռնելու համար գործի է անցել ոստիկանությունը։ Արջն անցել է հենց ոստիկանության շենքի կողքով, ինչից հետո ոստիկանները դուրս են եկել վնասազերծելու նրան։

Սակայն արջին հաջողվել է ճողոպրել թուրք ոստիկանների ձեռքից։ Տեսադաշտից կորցնելով արջին՝ ոստիկանները ձեռնունայն վերադարձել են ոստիկանական բաժանմունք։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը