Քաղաքական

12.05.2020 15:20


Այս իշխանությունների նպատակն Արցախն արժեզրկելն է․ քաղաքական հոգեբան (տեսանյութ)

Այս իշխանությունների նպատակն Արցախն արժեզրկելն է․ քաղաքական հոգեբան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը բացառապես մի նպատակ ունի՝ Արցախը հանձնել։ Ու եթե երկու տարի առաջ խոսում էին, որ սա Մարտի 1-ի բացահայտում է, հիմա բոլորին ակնհայտ է, որ Մարտի 1-ի հետ այս դատավարությունը ոչ մի կապ չունի և իրականում սա Արցախը արժեզրկելու գործընթաց է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

«Դատարանը թող որոշի՝ ով է մեղավոր, ով՝ ոչ, ոնց տեսնում ենք ոչ մի քրեական գործ իրենց կողմից հաջողությամբ չի պսակվել բոլորը եղել են սին գործեր։ Ոչ ոք չի կարող ասել, որ Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ Նիկոլը թաքնված էր իր անկողնում, Ռոբերտ Քոչարյանը կռիվ չի տվել»,- ասաց Մադաթյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը