Քաղաքական

07.05.2020 10:53


Լավրովն ու Մնացականյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման առաջխաղացման հետագա քայլերը

Լավրովն ու Մնացականյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման առաջխաղացման հետագա քայլերը

Մայիսի 6-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներին հասցեագրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ գործընթացին:

Այս խորագրի վերջին նյութերը