Կարծիք

21.04.2020 21:33


Զոհրաբ Մնացականյանը հաստատեց` Փաշինյանը ստում էր

Զոհրաբ Մնացականյանը հաստատեց` Փաշինյանը ստում էր

Չանդրադառնալով Մնացականյանի ամբողջական պատասխանին՝ կառանձնացնեմ մի կարևոր հատված, այն է, որ Մնացականյանն ասաց, թե 2014 թվականի փուլային կարգավորման փաստաթուղթը բանակցային սեղանին չկա։
Այսօրվա Լավրովի հայտարարությունից հետո հանրային մեծ արձագանքը կապված էր նրա հետ, որ Փաշինյանը պնդում էր, թե բանակցային սեղանին կարգավորման փաստաթուղթ չկա, բայց պարզվում է` կա։ Լավրովի հայտարարությունը հաստատում է այդ փաստը, քանի որ իր հայտարարության մեջ հղում չի արվում 2014 թվականի փուլային կարգավորումների փաստաթղթին (Մնացականյանը հերքում է միայն այդ փաստաթղթի առկայությունը), այլ պարզորոշ ընդգծում է բանակցային սեղանին արդեն իսկ երկար ժամանակ քննարկվող փաստաթղթի գոյությունը, որը ենթադրում է փուլային լուծում։

Հ.Գ. Փաստացի Մնացականյանը չհերքելով կարգավորման փաստաթղթի առկայությունը բանակցային սեղանին՝ հաստատեց, որ Փաշինյանը վերջին մեկ տարին ստում էր հանրությանը։

Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը