Կարծիք

20.04.2020 21:37


Նախ և առաջ իրանից հիասթափված է սովորական ժողովուրդը

Նախ և առաջ իրանից հիասթափված է սովորական ժողովուրդը

Բոլորին հիասթափեցրածը կամ երբ խիարը թարս է բուսնում

Բայց զգո՞ւմ եք, Նիկոլը հիմա էլ ավելի լավ ձև է գտել իր քաղաքական ապիկարությունը ծածկադմփոց անելու համար: Ուրեմն էս մարդու վերջին երկու ջղաձգված լայվերի հիմնական մեսիջն էն էր, որ էլի ինքն ամենաարդարն ու անմեղն է, իսկ մնացած բոլորը car u naxand հիասթափվածներն են:

Ժամանակին հեշտ էր, դաշտը բաժանել էր սևերի ուր սպիտակների ու բոլոր ձախողումներում սևերն էին մեղավոր: Հիմա ամեն ինչ ավելի է բարդացել, ու հետևաբար մեծացել է դրա մեղավորների շրջանակը: Էսօր արդեն Նիկոլը էդ «մեղավորներին» հիասթափված է ասում ու պարզվում է, որ բոլորն իրանից հիասթափված են` հոգևորականները, իրա հետ քայլածները, նախկինները, ներկաները, օլիգարխներն ու զինվորականները:

Ու Նիկոլը համառորեն չի ուզում հասկանա, որ նախ և առաջ իրանից հիասթափված է սովորական ժողովուրդը, օրինակ տաքսիստները, որովհետև էդ մարդկանց խոստացել է առանց լիցենզիայի քշել ու չի արել, մանկավարժները, որոնց աշխատավարձը իբր բարձրացրել է, ոստիկանները, որոնց սպայական պատիվը տրորել է, թոշակառուները, որոնց թոշակը 10 տոկոսով է բարձրացրել, իսկ իր նախարարներինը՝ 100 տոկոսով, վարորդները, որոնց խոստացել էր, որ արագաչափերն ու տեսախցիկները հանելու է: Էս շարքը կարել է երկար շարունակել, բայց էդ երբեք չի օգնելու սեփական սխալներն այլ վայրերում ման եկող մարդուն:

Վաղը Նիկոլը սկսելու է մեղավորներ, դավաճաններ, հիասթափվածներ փնտրել իր սեփական շրջապատում ու վերջում պարզվելու է, որ միակ «պիտանին ու չհիասթափվածը» ինքն ու Աննան են: Նենց որ, հարգելի «իմքայլականներ», մանրից դավաճանի պիտակը ձեզ է հասնում, ու վերջում Նիկոլը սաղիդ հերթով պիտակավորելու է ու դատի, քանի շուտ է գնացեք էդ մարդուն կաբինետից դուք հանեք, թե չէ հետո մարդասիրության հույս չունենաք մեզանից:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը