Կարծիք

20.04.2020 15:59


Փաշինյանի վերջին լայվի տակ սրտիկ էր դրել նախկին բոլոր հանցավոր ռեժիմների մի դատավոր

Փաշինյանի վերջին լայվի տակ սրտիկ էր դրել նախկին բոլոր հանցավոր ռեժիմների մի դատավոր

Նիկոլ Փաշինյանի վերջին լայվի կարևոր մասը նախկին հանցավոր ռեժիմը չէր, անհնազանդ դատավորներից ազատվելու անոնսը չէր, ծախու լրագրողների մասին պատմությունը չէր...

Քչերը նկատեցին լայվի տակ մի կարմիր սրտիկ ❤️: Սրտիկ էր դրել, նախկին բոլոր-բոլոր հանցավոր-հանցավոր ռեժիմների ժամանակ (1991 թվից) ՀՀ Գերագույն դատարանի, հետո վճռաբեկ դատարանի մի դատավոր, ով 2008 թվից էլ վճռաբեկ դատարանի քրեական պալատն էր ղեկավարում մի տասը տարի, մարդ, ում պատճառով էր նաև, որ ռեժիմը ռեժիմ էր, մարդ, ում գրչի տակով անցել ու «հաստատվել» են այդ տարիների դատավճիռները։

Փոքրիկ մի սրտիկ, կարմիր, ալ կարմիր գույնի գեղեցիկ փոքրիկ սրտիկ։
Ամեն ինչ պարզ է, պարոնայք երդվյալ ատենակալներ, իսկ ճշմարտությունը` դետալների մեջ։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը