Կարծիք

20.04.2020 14:21


Ներսես Շնորհալու մտքով չէր կարող անցնել, որ «կառուցումը» և «ավերումը» մարդիկ կարող են չզանազանել

Ներսես Շնորհալու մտքով չէր կարող անցնել, որ «կառուցումը» և «ավերումը» մարդիկ կարող են չզանազանել

Սուրբ Ներսես Շնորհալին՝ Ամենայն Հայոց 64-րդ Հայրապետը, անշուշտ մեր ազգի ու եկեղեցու ամենապայծառ ու երևելի զավակներից է։ Նրա գրական ու աստվածաբանական ժառանգությանը շատերն են ծանոթ։

Այնուհանդերձ Շնորհալին նաև իրավաբանական մտքի հետաքրքիր նմուշներ է թողել, որոնք կարծում եմ արդիական են նաև այսօր։

Շնորհալին ձևակերպել է հոգևոր ու աշխարհիկ տարբեր վիճելի հարցերին վերաբերող 45 կանոն, որոնք դարձել են Հայոց եկեղեցական իրավունքի մաս։

Շատ հետաքրքիր է Շնորհալու 10-րդ կանոնը (թվագրումն ըստ պրոֆեսոր Մելիք-Թանգյանի)։ «Վանքի առաջնորդին կարելի է փոխել երկու պատճառով. առաջին, երբ Աստծո օրենքի դեմ է գնում և անարժան գործեր է կատարում, որոնք հաստատվում են վկաներով, և երկրորդ՝ երբ եկեղեցու ոչ թե շինության, այլ ավերման պատճառ է դառնում»։

Այս կանոնում Շնորհալին խտացված ձևով և ունիվերսալ մակարդակում շարադրում է վատ կառավարչին «դուրս հրավիրելու» երկու ինքնուրույն հիմք.

1) խախտել է օրենքը. այս դեպքում հստակ է, որ պետք է սահմանված ընթացակարգերով ապացուցվի կառավարչի մեղքը։

2) անարդյունավետ է կառավարել. անկախ մտադրություններից, ցանկություններից, գաղափարներից՝ ԱՐԴՅՈՒՆՔԸ եղել է «ոչ թե շինությունը, այլ ավերումը» (հրաշալի բանաձև է)։ Ընդ որում՝ այստեղ, ի տարբերություն 1-ին հիմքի, Շնորհալին ամենևին չի տեսնում ապացուցման ընթացակարգի անհրաժեշտություն։

Ինչու՞: Երևի այն պատճառով, որ Ներսես Շնորհալու մտքով չէր կարող անցնել, որ «կառուցումը» և «ավերումը» մարդիկ կարող են չզանազանել։ Որ կգա ժամանակ, և ակնհայտ ավիրողները այնպես կհմտանան մարդկանց ականջներից մակարոնեղեն կախելու արհեստում, որ կկարողանան «ավերումները» «կառուցման» տեղ անցկացնել։ Որ իրենց ակնհայտ ձախողումներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար սկսելու են Բրջոնիներ ստեղծել ու Տրոցկիստական օրենքներ ընդունել։

Ամեն դեպքում, Ներսես Շնորհալու 10-րդ կանոնը գնալով ավելի ու ավելի արդիական է դառնում, և իմ կարծիքով՝ այն պետք է գործադրվի։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը