Աշխարհ

18.04.2020 13:00


Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 4785-ով

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 4785-ով

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4 հազար 785-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբին:

Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 36 հազար 793 դեպք՝ 85 ռեգիոնում:

Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը 313 է, ապաքինվել է ընդհանուր առմամբ 3 հազար 57 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը