Կարծիք

18.04.2020 09:50


Մեր օրերի որոշ անհեռատես խեղկատակներ սևերի և սպիտակների բաժանեցին բնակչությանը, սեպ խրեցին մեր մեջ (տեսանյութ)

Մեր օրերի որոշ անհեռատես խեղկատակներ սևերի և սպիտակների բաժանեցին բնակչությանը, սեպ խրեցին մեր մեջ (տեսանյութ)

Սիրելի ՖԲ ընկերներ, վերջին ժամանակաշրջանում հետևելով ՖԲ էջերում տեղի ունեցող մարաթոնին՝ քաղաքական և ազգային գետնի վրա տեղի ունեցող գզվռտոցին, որի գագաթնակետը հանդիսացավ Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին ուղղյալ անհիմն մեղադրանքները, ստիպեցին տկարիս իմ ձայնը բարձրացնելու, ասելու համար՝ ինչպես 1917թ․, երբ Ռուսաստանը բաժանվեց երկու մասի՝ բոլշևիկների և մենշևիկների, որը տարավ ազգի պառակտման և քայքայման, այնպես էլ մեր օրերի որոշ անհեռապես քաղաքական ոչ թե գործիչներ, այլ՝ ներողություն խոսքիս համար, խեղկատակներ, երկուսի բաժանելով երկրի բնակչությանը, իբրև սևերի և սպիտակների, սեպ խրեցին մեր մեջ՝ ստեղծելով երկփեղկում։

Այսպես կոչված քյառթուների և սուպեր մոդեռնիսների, որոնք հպարտությամբ հիացան մարդու անատոմիական կառուցվածքը սխալ հասկացած, ընկալած օրգանափոխությունների պրոպագանդիստներին՝ տրամադրելով այն հարթակը, որ հնում տրամադրում էին ծերակութականներին, մեծերին՝ Սոկրատ, Պլատոն, Արիստոտել, Ցիցերոն։

Բայց Էլթոն Ջոնի օրհնված սահաթը, երբ ոտքը հասավ Դրախտավայր Հայաստան, ամեն բան փոխվեց, մտքի փոխարեն եկավ նստատեղը արժևորվելու, խոսքի փոխարեն՝ բարբաջանքը։ Ահա այս մտադրությունն ինձ ստիպեց երկար լռությունից հետո բարձրացնել՝ աղաղակելով անարդարության, ասելու՝ մի՛ փորձեք խաչելությամբ իմաստավորել քրիստոնեությունը, այլ՝ Հարության խորհրդով․․․

Կոմիտաս վարդապետ Հովնանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը