Աշխարհ

17.04.2020 21:19


Գոլովինը երբեք Մխիթարյանի պես չի խաղա․ Գուրցկայա

Գոլովինը երբեք Մխիթարյանի պես չի խաղա․ Գուրցկայա

Հայտնի ֆուտբոլային գործակալ Թիմուր Գուրցկայան, մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ instagram-ի ուղիղ եթերում, համեմատել է «Մոնակոյի» ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինին «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Գոլովինը, թե՞ Մխիթարյանը: Գոլովինը 23 տարեկան է, Մխիթարյանը՝ 31 տարեկան: Այստեղ մենք երբեք կատարյալ համեմատություն չենք անի: Բայց թե ինչպես էր Հենրիխը խաղում «Շախտյորում» և Դորտմունդում, Գոլովինը երբեք իր կյանքում նման ֆուտբոլ չի խաղա: Գոլովինը «Մոնակոյում» ցույց է տալիս, որ չի կարող արդյունքի հասնել: Նրանք նույնիսկ երկրորդ տեղում չեն: Այն ժամանակ, երբ Հենրիխը «Շախտյորում» էր, նա պարզապես թոփ էր, իսկ Դորտմունդում նա իսկապես տվեց արդյունք: «Ռոմայում» Մխիթարյանի վերջին 10 հանդիպումները պարզապես գերազանց են, պարզապես փայլուն: Նա միավորներ է հավաքում գրեթե յուրաքանչյուր խաղում», – ասել է Գուրցկայան:

Վիճակագրություն․ Գոլովինը այս մրցաշրջանում ակումբային մակարդակում անցկացրել է 30 հանդիպում, խփել 3 գոլ, կատարել՝ 4 գոլային փոխանցում: Մխիթարյանի վիճակագրությունը. 20 հանդիպում, 6 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը երկու խաղացողների տրանսֆերային արժեքները գնահատում է 20 միլիոն եվրո:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը