Աշխարհ

16.04.2020 22:00


Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է թուրքական դրոշի գույներով

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է թուրքական դրոշի գույներով

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը, ի նշան կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում Թուրքիայի հանդեպ զորակցության, լուսավորվել է թուրքական դրոշի գույներով։

Մթածմինդա բարձունքի վրա գտնվող հեռուստաաշտարակն ունի 275մ բարձրություն։

Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշված է. «Կորոնավիրուսի դեմ պայքարում Թուրքիային աջակցություն հայտնելու նպատակով Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է թուրքական դրոշի գույներով։ Այս պայքարում ձեր կողքին ենք։ Հավատում ենք, որ միասնաբար հաղթահարելու ենք այս համաճարակը։ Վրաստանն այս ուղերձը հղում է թուրք ժողովրդին»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը