Կարծիք

14.04.2020 21:35


Ալեքսանդր Ազարյանի նման դատավորների շնորհիվ արդարադատությունը վերջնականապես փուլ չի գալիս գլխներիս

Ալեքսանդր Ազարյանի նման դատավորների շնորհիվ արդարադատությունը վերջնականապես փուլ չի գալիս գլխներիս

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյան․ վստահաբար կարելի է փաստել՝ մերօրյա եզակի հերոս-դատավորներից, որոնց գոյության շնորհն է միայն պատճառը՝ արդարադատությունը վերջնականապես փուլ չի գալիս գլխներիս։

Հենց նրան էին ուղղված Փաշինյանի՝ 2018 թվականի օգոստոսի 17-ի անկանոն աղաղակումներն ու «հաթաթաները» Հանրապետության հրապարակից, երբ դրանից մի քանի օր առաջ չընկրկեց նա կոպիտ ճնշումների առջև ու ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, հենց նա դարձավ լպիրշ ֆեյքաբանակի ցածրորակ ու էժանագին հարձակումների առաջին թիրախներից, հենց նրա նկատմամբ գործի դրվեցին բոլոր կեղտոտ մեխանիզմները՝ հոդվածների պատվիրումից մինչև գիտական աշխատանքի ստուգում։

Այժմ էլ շրջանառվում է տեղեկություն, թե հիմա էլ նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. ապշելու բան է՝ ԲԴԽ-ն իր իսկ ձեռքով էլ հենց թաղո՞ւմ է դատական իշխանությունը, թեպետ Ռուբեն Վարդազարյանը լծված է վարչապետի խոսքերը դակելուն՝ այո՛, կան պատերի տակ վնգստացող դատավորներ...

Հարցրե՛ք յուրաքանչյուր փաստաբանի՝ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից, վստահաբար կնշեն՝ օբյեկտիվորեն լավագույններից է, մինչդեռ իր դեմ իրականացվողը հերթական ապացույցն է՝ էս իշխանությանն անհատ պետք չի, ողնաշար ունեցող պետք չի, լրիվ բավարար են բութ գործիքները։

Տիկնայք և պարոնայք իշխանավորնե՛ր, երանի՜ օրը, երբ պիտի կանգնեք արդար դատարանի առջև։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը