Կարծիք

14.04.2020 17:44


Մեղավորը փրկիչ փնտրող և «փրկչին» ավելի քան 70% վստահության քվե տվող ամբոխն է

Մեղավորը փրկիչ փնտրող և «փրկչին» ավելի քան 70% վստահության քվե տվող ամբոխն է

Անկեղծ ասած, աշխատում եմ չլսել ԱԺ քննարկումները, ԱԺ ընդդիմադիր ուժերի, հաճախ իսկապես իրավացի քննադատություններն ու առաջարկությունները։ Միևնույնն է, ավելի քան 70% ունեցող քաղաքական ուժը ցանկացած երկրում կարհամարհեր բոլորին և կգործեր ըստ իր քաղաքական շահերի։

Այլ հարց է, թե հնարավո՞ր է, արդյոք, որ իրական քաղաքակիրթ երկրում որևէ քաղաքական ուժ ունենա 70%-անոց վստահություն։ Համոզված եղեք, որ՝ ոչ։ Ի վերջո, որքան էլ դժգոհեն, քննադատեն՝ թե՛ ԱԺ ընդդիմադիր, թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, թե՛ հասարակական գործիչները, թե՛ արդեն խելքի եկած «ժողովրդի» ներկայացուցիչները, միևնույնն է, ինչպես ասում են՝ «գնացքն արդեն գնացել է»՝ 2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Այդ օրվանից սկսած իմքայլականներն, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանն, արդեն իրեն անքննելի է զգում և վարվում «Բակլան իմն է՝ խաշած եմ ցանում» առածի սկզբունքով։

Հարց․ Ո՞վ է մեղավոր։

Պատասխան․ Փրկիչ փնտրող և «փրկչին» ավելի քան 70% վստահության քվե տվող, ներեցեք, հիմնականում՝ ամբոխը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը